Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2011

Դիսբակտերիոզ. պատճա՞ռ, թե՞ հետևանք

Դիսբակտերիոզ. պատճա՞ռ, թե՞ հետևանք

Վերջերս բժիշկն ինձ ասաց, որ դիսբակտերիոզը գովազդատուների մտացածին հիվանդություն է, իսկ իրականում այդպիսի հիվանդություն, ընդհանրապես գոյություն չունի: Արդյոք, դա ճի՞շտ է:

Ս.Բաբայան, ք.Երևան

 

Դիսբակտերիոզը հանդիպում է երկրագնդի բնակչության 90%-ի մոտ և  այն այնքան էլ անվնաս չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Եվ, չնայած այս վիճակն ինքնուրույն հիվանդություն չի համարվում, այնուամենայնիվ, այն նշանակալիորեն վատացնում է կյանքի որակը և հանգեցնում բազմաթիվ տկարությունների զարգացման:

 

Նեխում առաջացնող մանրէներով ախտահարված աղիներն այլևս չեն կարողանում կատարել իրենց հիմնական գործառույթը` պայքարել օտարածին մանրէների և թունավոր նյութերի դեմ: Բնական ֆլորային իջեցումը նպաստում է հիվանդածին մանրէների նկատմամբ  կայունության նվազման, ինչի հետևանքով մարդկանց մոտ ինֆեկցիոն հիվանդությունների հաճախականությունը դիսբակտերիոզի հետ միասին բարձրանում է:

 

Բացի այդ, դիսբակտերիոզի դեպքում նաև խախտվում է սննդից օգտակար նյութերի ներծծման գործընթացը, առաջանում է հիպովիտամինոզ: Բայց դա դեռ ամենը չէ: Այն ժամանակ, երբ ՙլավ՚ մանրէներն օգնում են մեզ մարսել սնունդը,  չեզոքացնել թունավոր նյութերն ու սինթեզել վիտամինների և ամինաթթուների մեծ մասը, նենգ մանրէները, ընդհակառակը, թունավորում են մեր օրգանիզմը, այդպիսով լյարդի վրա մեծ ծանրաբեռնվածություն ստեղծելով: Էլ չեն խոսում այն մասին, թե այդ ամենից իմունիտետը որքանով է տուժում: Բացի դրանից, մարսողության խանգարումը նպաստում է ալերգիայի զարգացման: Դա, հատկապես, արդիական է նորածինների համար: Կրծքահասակ երեխաների մոտ ատոպիկ  դերմատիտի և դիսբակտերիոզի կապը վաղուց է ապացուցված: Եվ եթե դիսբակտերիոզը չբուժվի, այն կարող է հանգեցնել կոլիտի, անեմիայի, քաշի դեֆիցիտի զարգացման:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. laktiale.com.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ